Երևանում՝ 11:07,   26 Մայիս 2024

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ. քննարկվել է նաև ԼՂ հարցը

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ. 
քննարկվել է նաև ԼՂ հարցը

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգընի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Պետքարտուղարության պաշտոնական կայքը, պետքարտուղարի տեղակալ Բիգընը շնորհավորել է Արա Այվազյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել է, որ ԱՄՆ-ի ու  Հայաստանի միջև սերտ համագործակցությունը կշարունակվի:

Զրուցակիցները քննարկել են ԱՄՆ կողմից ցուցաբերվելիք մարդասիրական օգնությունը և այն ջանքերը, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am