Հասարակական

Ալավերդին ամբողջությամբ պարալիզացված է. տեղի հեռուստաընկերությունը մանրամասներ է հաղորդում

1 րոպեի ընթերցում

Ալավերդին ամբողջությամբ պարալիզացված է. տեղի հեռուստաընկերությունը մանրամասներ է հաղորդում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տևական անձրևներից հետո մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը Դեբեդ գետի վարարման հետևանքով Ալավերդի քաղաքում ջրի տակ են մնացել տասնյակ շինություններ, խանութներ, ավտոմեքենաներ:

«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ալավերդու «Անկյուն +3» հեռուստաընկերությունը՝ մանրամասնելով, որ Դեբեդ գետը դուրս է եկել հունից՝ լցվելով Ալավերդի քաղաքի բնակելի շենքերի նկուղներ, առաջին հարկեր, ջրի տակ թողնելով տասնյակ շինություններ, խանութներ, ջրի տակ են անցել նաև տասնյակ մեքենաներ:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ Ալավերդի քաղաքն ամբողջությամբ պարալիզացված է:

Հորդառատ անձրևներիից Լոռու և Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես նաև Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում