Տնտեսություն

ՊԵԿ-ը հորդորում է Վրաստանից բեռնափոխադրումներն առայժմ կազմակերպել «Գոգավան» կամ «Բավրա» անցակետերով 

1 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ը հորդորում է Վրաստանից բեռնափոխադրումներն առայժմ կազմակերպել «Գոգավան» կամ «Բավրա» անցակետերով 

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հորդառատ անձրևների պատճառով անանցանելի են դարձել դեպի «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետ տանող ճանապարհները։

«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից՝ տնտեսվարող սուբյեկտներին հորդորելով Վրաստանից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներն առայժմ կազմակերպել «Գոգավան» կամ «Բավրա» պետական սահմանի անցման կետերով։

«Միաժամանակ, նշվածով պայմանավորված՝ արդեն իսկ ճանապարհին գտնվող բեռնափոխադրումների մասով Կոմիտեն զերծ կմնա երթուղու չպահպանման համար նախատեսված պատասխանատվության կիրառումից և վարչական վարույթների հարուցումից: Ճանապարհների վիճակի կարգավորվելուն պես՝ Կոմիտեն լրացուցիչ կտեղեկացնի, միաժամանակ, կարող եք հետևել լրահոսին»,-ասված է պետեկամուտների կոմիտեի հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում