Տնտեսություն

Ucom ընկերության գլխավոր տնօրենը խոսել է անձնային աճի և կառավարման որակի մասին

3 րոպեի ընթերցում

Ucom ընկերության գլխավոր տնօրենը խոսել է անձնային աճի և կառավարման որակի մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ելույթ է ունեցել «Երեֆան» բիզնես միջոցառմանը, որի ընթացքում իրենց ոլորտում հաջողած մասնագետները ներկայացրին բիզնես տրանսֆորմացիայի ամենահիշարժան օրինակները՝ անդրադառնալով բիզնեսի հիմնական գործառույթներին, ինչպիսիք են՝ օպերացիոն մենեջմենթ, մարքեթինգ, ֆինանսներ, մարդկային ռեսուրսներ, վաճառք։

Ռալֆ Յիրիկյանի ելույթը նվիրված է եղել «Անձնային աճը և զարգացումը՝ որպես արդյունավետ ղեկավար դառնալու գրավական» թեմային, որի շրջանակներում նա ներկայացրել է, թե ինչպես կարող է ղեկավարն, իր թիմին ոգեշնչելով, օրինակ ծառայելով և ընկերության արժեքները տարածելով, ապահովել թիմի արդյունավետությունն ու մշտական զարգացումը։

«Բոլորը գիտեն, որ լավ ղեկավարը պիտի լինի իր ոլորտի գիտակ մասնագետ ու փորձառու կառավարիչ, կարողանա աշխատանքը ճիշտ բաշխել։ Բայց, կարծում եմ, պետք է ավելի հաճախ քննարկենք, թե ինչպես կարող է ղեկավարն իր անձնային որակներով ու արժեքներով ոգեշնչել իր աշխատակիցներին, տարածել առողջ մտածելակերպն ու էթիկայի բարձր նորմերը, ինչը միշտ լավ է անդրադառնում ընկերության բոլոր ցուցանիշների վրա», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նշվում է, որ միջոցառումը կազմակերպել է «Թարգեթինգ» ընկերությունը՝ նպատակ ունենալով քննարկել տնտեսական գործունեության հնարավորություններն ու հեռանկարները։

«Անչափ ոգևորված ենք, որ այսօր հաջողվեց ստեղծել մի հարթակ, որը ոչ միայն համախմբեց 200-ից ավել գործարարների ու փորձառու մենեջերների, այլև հնարավորություն ընձեռեց Ռալֆ Յիրիկյանի նման բարձրակարգ փորձագետներին իրենց գիտելիքներն ու փորձը կիսել հայ գործարար համայնքի հետ։ Վստահ եմ, որ այսօրվա ելույթներն ու քննարկումները լուրջ խթան կհանդիսանան հայկական բիզնես էկոհամակարգի զարգացման համար՝ բացահայտելով նոր հնարավորություններ ու լուծումներ, որոնք կարող են իրական բեկում մտցնել մեր բիզնես միջավայրում և ոչ միայն»,- ասել է «Թարգեթինգ» ընկերության տնօրեն Գոռ Կարապետյանը:

Միջոցառումը նախատեսված էր բիզնես սեփականատերերի, բիզնես հիմնադիրների, և թոփ մենեջերների համար։

Տեղադրություն

Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանի կողքին է. դեսպան Դըկոտինյի

Հայաստան

Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանի կողքին է. դեսպան Դըկոտինյի

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

Քաղաքականություն

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

ԱԽ քարտուղարը հայտարարեց, որ առանց ՌԴ-ի թույլտվության 44-օրյա պատերազմ տեղի չէր ունենա

Հայաստան

ԱԽ քարտուղարը հայտարարեց, որ առանց ՌԴ-ի թույլտվության 44-օրյա պատերազմ տեղի չէր ունենա

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Հայաստանը զենք-զինամթերք է ձեռք բերում միայն իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար․ԱԽ քարտուղար

Հայաստան

Հայաստանը զենք-զինամթերք է ձեռք բերում միայն իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար․ԱԽ քարտուղար

Բողոքի ակցիայի ընթացքում խուլիգանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ

Իրավունք

Բողոքի ակցիայի ընթացքում խուլիգանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԽ քարտուղար

Հայաստան

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԽ քարտուղար

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումները միջազգային հանրության կողմից պետք է արժանանան պատշաճ գնահատականի. ՀՀ ՄԻՊ

Իրավունք

Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումները միջազգային հանրության կողմից պետք է արժանանան պատշաճ գնահատականի. ՀՀ ՄԻՊ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում