Տնտեսություն

Այս տարվա ընթացքում 4451 քաղաքացի ներկայացրել է հայտարարագիր

1 րոպեի ընթերցում

Այս տարվա ընթացքում 4451 քաղաքացի ներկայացրել է հայտարարագիր

Այս տարվա ընթացքում 4451 քաղաքացի ներկայացրել է հայտարարագիր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում համընդհանուր հայտարարագրման թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։

«2024 թվականին մոտ 50,000 քաղաքացի արդեն ներկայացրել է եկամուտների հայտարարագիր։ Այս տարվա ընթացքում արդեն 4451 քաղաքացի ներկայացրել է հայտարարագիր։ Սոցիալական կրեդիտներ ստանալու համար 2024 թվականին դիմել է 3,732 քաղաքացի, իսկ այս տարի՝ 825 քաղաքացի»,- ասաց Հակոբյանը։ 

Նրա խոսքով՝ 2024 թվականին քաղաքացիներին վերադարձվել է 340 միլիոն դրամի չափով սոցիալական կրեդիտ, իսկ այս տարի արդեն վերադարձվել է 79 միլիոն դրամ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում