Հայաստան

Հայաստանը ստորագրել է ԵԿԱԿ «քաղաքացիական ավիացիայի ոլորտում միջադեպերի քննության համագործակցության վերաբերյալ վարքագծի կանոնների մասին» փաստաթուղթը

2 րոպեի ընթերցում

Հայաստանը ստորագրել է ԵԿԱԿ «քաղաքացիական ավիացիայի ոլորտում միջադեպերի քննության համագործակցության վերաբերյալ վարքագծի կանոնների մասին» փաստաթուղթը

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության բաժինը 2025 թվականի փետրվարի 5-ին միացել է «Քաղաքացիական ավիացիայի եվրոպական կոնֆերանսի (ԵԿԱԿ) քաղաքացիական ավիացիայի ոլորտում պատահարների/միջադեպերի քննության համագործակցության վերաբերյալ վարքագծի կանոնների մասին» փաստաթղթին՝ ավիացիայի ոլորտում պատահարների և լուրջ միջադեպերի քննության համագործակցության և փորձի փոխանակման նպատակով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից, ընդգծելով, որ փաստաթուղթը ստորագրվել է ԵԿԱԿ-ի 38 անդամ պետությունների կողմից, սակայն Հայաստանի Հանրապետության կողմից չէր ստորագրվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության բաժին նախկինում չի եղել։ 

ԵԿԱԿ-ը հիմնադրվել է 1955 թվականին, իսկ Հայաստանի Հանրապետությունն ԵԿԱԿ-ին անդամակցել է 1996 թվականից: ԵԿԱԿ-ի հիմնական նպատակն է ապահովել 44 անդամ երկրների օդային տրանսպորտի կայուն զարգացումը: 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության բաժինը ստեղծվել է ՀՀ կառավարության 28.12.2023թ. N 1325-Լ որոշման հիման վրա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում