Տնտեսություն

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանը

2 րոպեի ընթերցում

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանը, որի կազմում էին ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, ԵՄ պատվիրակության Համագործակցության ղեկավար Ֆրանկ Հեսսը, ՀԲ և ԵՄ այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրին Էկոնոմիկայի նախարարությունից։

Այցի նպատակն էր նախարարին ներկայացնել բաժնետիրական ընկերությունների մասին օրենսդրական բազայի և Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի արդիականացման տեխնիկական աջակցությունը և «Նոր բիզնես միջավայր և շուկաների բարելավում» ծրագիրը։ 

«Ընկերությունների օրենսդրական շրջանակն ու իրավաբանական անձանց պետական ռեգիստրի արդիականացումը շատ կարևոր են միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու և ներդրումների ու աճի համար բարենպաստ միջավայր ստեղծելու համար, և այս հարցում մենք ակնկալում ենք արդյունավետ քննարկումներ և փորձի փոխանակում», - նշել է Գևորգ Պապոյանը։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են բաժնետիրական ընկերությունների մասին օրենսդրական ներկայիս բազային, օրենքի բարեփոխման հայեցակարգային փաստաթղթին, ինչպես նաև գործողությունների ծրագրին ու ժամկետներին առնչվող հարցեր։

Նախարարը նաև ընդգծել է, որ «Նոր բիզնես միջավայր» ծրագիրը կնպաստի գործարար համայնքի ողջ ներուժի բացահայտմանը, նորարարության խթանմանը, ձեռներեցության զարգացմանը և նոր ներդրումների ներգրավմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում