Հասարակական

Արեն Մկրտչյանը հերքել է Ալավերդու բնակչությանը տարհանելու տեղեկությունները

1 րոպեի ընթերցում

Արեն Մկրտչյանը հերքել է Ալավերդու բնակչությանը տարհանելու տեղեկությունները

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը հերքել է Ալավերդու բնակչությանը տարհանելու մասին տեղեկությունները։

«Արմենպես»-ի փոխանցմամբ՝ Արեն Մկրտչյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Հարգելի հայրենակիցներ, Ալավերդու բնակչությունը տարհանելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

Ավերածությունները հսկայական են, զոհերի մասին տեղեկատվությունը ճշտվում է։

Խնդրում եմ խուճապ և չճշտված տեղեկություններ չտարածել»,- գրել է Մկրտչյանը։

Հորդառատ անձրևներիից Լոռու և Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես նաև Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբձևավորվել էօպերատիվ շտաբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ:

Հեղեղումների մասին վերջին տեղեկատվությունն՝այստեղ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում