Սպորտ

Հայաստանի շախմատի ընտրանին առցանց Օլիմպիադայի քառորդ եզրափակիչում է

1 րոպեի ընթերցում

Հայաստանի շախմատի ընտրանին առցանց Օլիմպիադայի քառորդ եզրափակիչում է

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի թիմն առաջին անգամ անցկացվող առցանց Օլիմպիադայի քառորդ եզրափակիչում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ընտրանին փլեյ-օֆֆում մրցում էր Հունաստանի հավաքականի հետ: Հայկական թիմը երկու ռաունդների ընդհանուր 8:4 հաշվով առավելության հասավ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Հավաքականի կազմում առաջին փուլում հաղթանակներ տոնեցին Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը: Էլինա Դանիելյանը պարտվեց, Հայկ Մարտիրոսյանը պարտիան ավարտեց ոչ-ոքի: Իսկ երկրորրդ ռաունդում Լևոն Արոնյանն ու Աննա Սարգսյանը հաղթեցին,Գաբրիել Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը ոչ-ոքի գրանցեցին:

Հայաստանի ընտրանին դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Հնդկաստանի հավաքականի հետ: Այդ պարտիաները նախատեսված են օգոստոսի 28-ին:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում