Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը «Biel Chess Festival 2024»-ում դարձել է արծաթե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Հայկ Մարտիրոսյանը «Biel Chess Festival 2024»-ում դարձել է արծաթե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանը երկրորդն է «Biel Chess Festival 2024» միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը «Biel Chess Festival 2024» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված Ֆիշերի շախմատի մրցաշարում դարձավ արծաթե մեդալակիր:

Առաջինը հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհան է, իսկ երրորդ տեղում Վինսենթ Կայմերը: 

Հուլիսի 16-ին կմեկնարկի դասական ժամակարգով շրջանային մրցաշարը: 

Մրցաշարին մասնակցելու են Հայկ Մարտիրոսյանը, Ռամեշբաբու Պրագնանանդհան, Վինսենթ Կայմերը, Լիեմ Լեն, Սամուել Շանկլանդը և Աբհիմանյու Միշրան:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում