Սպորտ

Մամիկոն Ղարիբյանը շախմատի Մ20 տարեկանների ԱԱ-ի առաջատարն է

1 րոպեի ընթերցում

Մամիկոն Ղարիբյանը շախմատի Մ20 տարեկանների ԱԱ-ի առաջատարն է

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող Մամիկոն Ղարիբյանը շախմատի աշխարհի Մ20 տարեկանների առաջնության առաջատարն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վերջին խաղափուլից առաջ տղաների պայքարում գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը 10 հնարավորից ունի 8 միավոր և առաջնության միանձնյա առաջատարն է։ Առաջատարից կես միավորով հետ է մնում գրոսմայստեր Էմին Օհանյանը:

Աղջիկների պայքարում կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանն ունի 8.5 միավոր և 2-րդ հորիզոնականում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում