Սպորտ

Գյումրիում մեկնարկել է Ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց շախմատի աշխարհի 23-րդ անհատական առաջնությունը

2 րոպեի ընթերցում

Գյումրիում մեկնարկել է Ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց շախմատի աշխարհի 23-րդ անհատական առաջնությունը

ԳՅՈՒՄՐԻ,  21 ՀՈՒԼԻՍ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում մեկնարկել է Ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց շախմատի աշխարհի 23-րդ անհատական առաջնությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, առաջնության շրջանակներում Գյումրին հյուրընկալում է աշխարհի 14 երկրների՝ Հայաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Լեհաստանի, Խորվաթիայի, Հնդկաստանի, Ղազախստանի, Չեխիայի, Ղրղզստանի, Անգոլայի, Ֆիլիպինների, Իսրայելի, Բելառուսի և Ռուսաստանի   52 շախմատիստների։ 

Առաջնության բացումը տեղի ունեցավ «Սև բերդ» ամրոցում։ Բացմանը  ներկա էին մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, գրոսմայստեր, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, հյուրեր։ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից փոխմարզպետ Աննա Մարտիկյանը ողջունել է ներկաներին, բարի երթ և հաջող ընթացք մաղթել առաջնությանը. «Շուրջ 2000 տարի առաջ Հնդկաստանում շախմատը ձևավորվեց՝ պատկերելով հնդկական զորքի դասավորությունը։ Ցանկանում եմ, որ աշխարհում բոլոր մարտական գործողությունները կատարվեն միայն շախմատի տախտակին։ Օգտվելով առիթից՝ բոլոր ներկաներին ուզում եմ շնորհավորել հուլիսի 20-ի՝ Շախմատի միջազգային օրվա առթիվ»։

Առաջնությունը տևելու է մինչև հուլիսի 28-ը։ 

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում