Սպորտ

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնության մրցանակակիրները պարգևատրվեցին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնության մրցանակակիրները պարգևատրվեցին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնությունների հաղթողների և մրցանակակիրների պարգևատրման արարողությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց առաջնությունում Հայաստանի չեմպիոն դարձավ Ռոբերտ Հովհաննիսյանը, երկրորդ տեղում Մանուէլ Պետրոսյանն է, իսկ եռյակը եզրափակեց Զավեն Անդրիասյանը:

Հայաստանի առաջնության չեմպիոնը կստանա 2 միլիոն դրամ, երկրորդ մրցանակակիրը՝ 1,2 մլն դրամ, իսկ երրորդ տեղը զբաղեցրածը` 800 հազար դրամ:

Կանանց առաջնության չեմպիոն դարձավ Սուսաննա Գաբոյանը: Երկրորդ տեղում Մարիամ Ավետիսյանն է, իսկ Միլենա Գասպարյանը երրորդն է:

Կանանց չեմպիոնը կարժանանա կես միլիոն դրամի: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը` 300 հազար դրամ, իսկ բրոնզե մեդալակիրը` 200 հազար դրամի:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սմբատ Լպուտյանը առաջնությունը կայացած է համարում:

«Հայաստանի շախմատի առաջնությունը միշտ էլ լարված, հետաքրքիր ընթացք է ունեցել: Այն շատ կարևոր մրցաշար է բոլոր մասնակիցների համար: Մրցաշարն իսկապես կայացավ, և այն լի էր հուզումնալի պահերով: Ռոբերտ Հովհաննիսյանն արժանի հաղթանակ տոնեց, և հույս ունեմ, որ իր որակով օգտակար կլինի Հայաստանի հավաքականին: Ինչ վերաբերում է կանանց առաջնությանը, ապա Սուսաննա Գաբոյանին հաջողվեց առաջատարի դիրքը պահպանել մինչև մրցաշարի ավարտը, և, իմ կարծիքով, նա համապատասխանում է կանանց մեր ընտրանուն»,-ասաց Լպուտյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում