Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր
4 րոպեի ընթերցում

Wilco կապիտալի կառավարման ընկերությունն աջակցում է բարձրլեռնային պայմաններում գինու ստորջրյա հնացմանը՝ դրանում տեսնելով սեփական փիլիսոփայության արտացոլումը. իսկական հարստությունը ստեղծվում է ժամանակի ընթացքում և փոխանցվում սերնդեսերունդ:
Երևան, 21 հուլիսի, 2026 թ. — Հուլիսի 18-ին Արագածի լանջին գտնվող Քարի լճում տեղի ունեցավ HALDE ստորջրյա գինու ամենամյա արարողությունը, որի ընթացքում բարձրլեռնային լճի հատակից բարձրացվեցին երեք տարի ջրի տակ հնացված կարմիր գինու շշերը: Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես եկավ որպես միջոցառման գլխավոր գործընկեր:
HALDE գինին հնացվում է լճի մոտ ութ մետր խորության վրա, որտեղ ջրի ջերմաստիճանը հատակին հիմնականում կայուն է՝ 3,56 °C կամ ավելի ցածր։ Այս ընթացքը հնարավոր չէ արագացնել. այստեղ աշխատում է ժամանակը։ Նույն սկզբունքները՝ համբերությունը, բարդ տոկոսը և ժամանակին վստահելը, ընկած են կապիտալի երկարաժամկետ կառավարման հիմքում։
HALDE-ի մեկնարկը տրվել է 2018 թվականին՝ Maran Winery-ի նախաձեռնությամբ, և, գինեգործարանի տվյալներով, դարձել է բարձրլեռնային պայմաններում գինու ստորջրյա հնացման աշխարհում առաջին փորձը: Կարմիր անապակ գինով լցված շշերը 12-ից 36 ամիս պահվում են երկրի ամենամաքուր ջրամբարներից մեկի՝ Քարի լճի խորքում, չժանգոտվող պողպատից պատրաստված վանդակներում՝ ծովի մակարդակից ավելի քան 3185 մետր բարձրության վրա: Գինեգործարանի հետազոտությունների համաձայն՝ հատակին տիրող կայուն ցածր ջերմաստիճանը, լույսի և թթվածնի բացակայությունը ջրի և սառույցի հաստ շերտի տակ ձևավորում են հասունացման ուրույն միջավայր. գինին նրբանում, ձեռք է բերում ավելի հարուստ, բազմաշերտ բույր և համ՝ պահպանելով կենդանի կառուցվածքը:
«Զբաղվելով կապիտալի կառավարմամբ՝ մենք աշխատում ենք այնպիսի հաճախորդների հետ, ում պլանավորման հորիզոնը տասնամյակներով է չափվում: Maran-ը ընտանեկան գինեգործարան է, որի արմատները գնում են 19-րդ դար, իսկ վարպետությունը փոխանցվում է սերնդեսերունդ. Այսօր տնկված խաղողի այգին պտուղ է տալիս նրանց համար, ովքեր գալու են հաջորդիվ: Սա համահունչ է Wilco-ի աշխատանքի սկզբունքներին։ Նպատակն է կառավարել կապիտալը, պահպանել այն ու փոխանցել հաջորդ սերունդներին: Ինձ անձամբ հիացնում է գինեգործության արվեստը, որտեղ արդյունքը ծնվում է ժամանակի ու վարպետության համադրությունից։ Ուրախ եմ, որ երկրորդ տարին անընդմեջ Maran-ի կողքին ենք», — նշել է Wilco-ի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Բելիշևան:
«HALDE-ն մեր յուրօրինակ նվերն է Հայաստանին և ապացույցն այն բանի, որ ստորջրյա գինին կարող է ծնվել նաև լեռնային երկրում, որը չունի ո՛չ ծով, ո՛չ օվկիանոս», — ասել է Maran-ի գլխավոր գինեգործ Ֆրունզ Հարությունյանը:
Maran-ի մասին
Maran Winery-ն ընտանեկան գինեգործարան է, որը հիմնադրվել է 1992 թվականին, իսկ դրա արմատները սկիզբ են առնում 19-րդ դարից: Գինեգործարանը շեշտը դնում է տեղածին սորտերի վրա և 1995 թվականից գինի է արտահանում Ֆրանսիա, իսկ այսօր այն մատակարարում է ԵՄ, ԱՊՀ երկրներ և ԱՄՆ:
Wilco-ի մասին
Wilco-ն կապիտալի կառավարման ընկերություն է, որը ներդրումային ծառայություններ էմատուցում բարձր զուտ կարողություն ունեցող անհատներին (HNWI), ընտանեկան գրասենյակներին և կորպորատիվ հաճախորդներին: Wilco-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։