Հայաստան

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

1 րոպեի ընթերցում

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

ՀՀ էկոնոմիկայի նախարար, Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ հուլիսի 21-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունից, նիստի օրակարգում ընդգրկված էր Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2026–2030 թվականների ռազմավարական ծրագրի նախագծի, դրա իրականացման գործողությունների ծրագրի և ռազմավարության իրականացման ինստիտուցիոնալ մոդելի քննարկումը։

Քննարկման ընթացքում ներկայացվել են ռազմավարական ծրագրի հիմնական նպատակներն ու առաջնահերթությունները, նախատեսվող միջոցառումները, ինչպես նաև ռազմավարության արդյունավետ իրականացմանն ուղղված ինստիտուցիոնալ լուծումները։

Ենթախորհրդի անդամները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտարկումները, որոնք հաշվի կառնվեն ծրագրի հետագա լրամշակման ընթացքում։

Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ զարգացման խորհրդի և ենթախորհրդի մասնագիտական աջակցությունն իրականացնում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում