Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Խռովություն բարձրացրած զինվորականները հայտնել են Մալիի փրկության ազգային կոմիտե ստեղծելու մասին

Խռովություն բարձրացրած զինվորականները հայտնել են Մալիի փրկության ազգային 
կոմիտե ստեղծելու մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալիի զինվորականները, որոնք օգոստոսի 18-ին խռովություն են կազմակերպել եւ ձերբակալել կառավարության անդամներին եւ նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթային, որը հետագայում հայտարարել Է իր պաշտոնաթողության, խորհրդարանի արձակման, կաբինետի կազմացրման մասին, օգոստոսի 19-ին հայտարարել են, որ ստեղծում են Ժողովրդի փրկության ազգային կոմիտե:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 19-ին այդ մասին հայտնել Է նիգերիական Vanguard թերթը:

«Ժողովրդի փրկության ազգային կոմիտեն որոշել Է ստանձնել պատասխանատվությունն ազգի եւ պատմության հանդեպ»,- մեջբերում Է անում հրատարակությունը Մալիի ռազմաօդային ուժերի շտաբի պետի տեղակալ Իսյմայել Վագեի խոսքից, որը ելույթ Է ունեցել ազգային հեռուստատեսությամբ:

Նա հայտարարել Է, որ «ողջամիտ ժամկետներում» երկրում կանցկացվեն ընտրություններ: Խռովարարարների առաջնորդները նաեւ հայտարարել են, որ պարտավորվում են հետեւել բոլոր միջազգային համաձայնություններին: Օգոստոսի 18-ի առավոտյան Քաթիի բանակային ռազմակայանում տեղի Է ունեցել զինվորական խռովություն: Քեյթան պետական հեռուստաալիքի եթերում հայտնել Է իր պաշտոնաթողության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am