Տնտեսություն

ՌԴ ԿԲ-ն նախատեսում է կիբեռվարժանքներ անցկացնել ԵԱՏՄ անդամ երկրների բանկերի հետ

1 րոպեի ընթերցում

ՌԴ ԿԲ-ն նախատեսում է կիբեռվարժանքներ անցկացնել ԵԱՏՄ անդամ երկրների բանկերի հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկը նախատեսում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների բանկերի հետ կիբեռվարժանքներ անցկացնել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում կատարելով ՌԴ Կենտրոնական բանկի տեղեկատվությանը։

«ԵԱՏՄ անդամ պետությունների բանկերի հետ նախատեսվում է 2024-2025 թվականներին կիբեռվարժանքներ անցկացնել, որոնց ընթացքում լրացուցիչ կմշակվի փոխգործակցությունն, այդ թվում` տարբեր վճարային գործիքների օգտագործմամբ իրականացվող չարտոնված անդրսահմանային գործառնությունների ժամանակ»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 2015 թվականին։ Կազմակերպության անդամներն են՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում