ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը Զարգացման ֆրանսիական գործակալության հետ այցելել է Վեդիի ամբարտակ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր Օլիվիե Դըկոտինյին Զարգացման ֆրանսիական գործակալության հետ այցելել է Վեդիի ամբարտակ և ոռոգելի տարածք։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Օլիվիե Դըկոտինյի X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ։
«3200 հա ոռոգված տարածք՝ 5000 շահառուով, Հայաստանի ամենաբերրի հարթավայրում`»,- գրել է Ֆրանսիայի դեսպանը՝ հավելելով, որ ԶՖԳ-ի կողմից ավելի քան 80%-ով ֆինանսավորվող նախագիծը ավարտին կհասցվի մի քանի ամսից:
Visite avec l'Agence française de développement du chantier du barrage et du périmètre irrigué de Vedi.
— Olivier Decottignies (@O_Decottignies) June 24, 2024
3.200 ha irrigués bénéficiant à 5.000 exploitants dans la plaine la plus fertile d'Arménie.
Le projet, financé à plus de 80% par L'AFD, sera achevé dans quelques mois. pic.twitter.com/tqZ9761kxA