Տնտեսություն

Դալան տեխնոպարկն ամփոփեց շինարարական աշխատանքների մեկնարկի մեկ տարին

2 րոպեի ընթերցում

Դալան տեխնոպարկն ամփոփեց շինարարական աշխատանքների մեկնարկի մեկ տարին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս Դալան Տեխնոպարկն ամփոփեց հիմնակմախքի շինարարական աշխատանքների մեկ տարին՝ կազմակերպելով «Բաց դռների օր»:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Դալան Տեխնոպարկից, նախագծի մեկնարկից ընդամենը մեկ տարի անց կառուցապատված է 50.000 քմ մակերես, շինարարությունն ընթանում է սահմանված գրաֆիկից արագ տեմպերով:

Շինարարության ընթացքին ծանոթանալու համար շինհրապարակ էին այցելել առկա և պոտենցիալ գնորդներ, գործընկերներ: Դալան Տեխնոպարկի ղեկավար անձնակազմը և թիմի անդամները ներկայացրեցին կատարված աշխատանքը և շնորհակալություն հայտնեցին հյուրերին վստահության և արդյունավետ համագործակցության համար:

Նախագծի ղեկավար Երվանդ Հովհաննիսյանն իր ելույթում նշեց.

«Դալանի շինարարությունն ընթանում է ակտիվ տեմպերով: Գրեթե ավարտել ենք չորս հարկի բետոնային աշխատանքները, որտեղ տեղակայվելու են հասարակական նշանակության օբյեկտներ, օրինակ՝ մարզասրահը, լողավազանը, ավտոկայանատեղին, ռեստորանը և այլն: Ընդհանուր առմամբ, ունենք 50.000 քմ կառուցապատված մակերես, որը համարժեք է հինգ հատ 14-15 հարկանի շենքի մակերեսին: 

Այժմ ավարտում ենք ինժեներական համակարգերի նախագծային աշխատանքները և այս տարի արդեն կառուցված հարկերում մեկնարկելու ենք դրանց մոնտաժային աշխատանքները: 2024 թվականին կմեկնարկենք նաև ֆասադային աշխատանքները»:

Նախագծի կառավարումն իրականացնող 1SQ ընկերության տնօրեն Հայկ Բագրատունին նշեց. «Դալանի կառուցման նպատակն է ստեղծել տարածաշրջանում միջազգային ստանդարտներին համապատասխան բիզնես պարկ՝ համաշխարհային խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ներգրավման համար։ Տեխնոպարկը ստեղծվում է միջազգային չափանիշների խստիվ պահպանմամբ, մասնավորապես, նախագծման և կառուցման աշխատանքներն իրականացվում են LEED-ի և BOMA-ի պահանջներին  համապատասխան: 

Մենք համոզված ենք, որ Դալանն իր գաղափարախոսությամբ և տեխնիկական հագեցվածությամբ ձևավորելու է հենց այն միջավայրը, որն իդեալական վայր կլինի նույն գաղափարներով ու հետաքրքրություններով մասնագետների համախմբման համար»:

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Տնտեսություն

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

ՀՀ կառավարության համար ոստիկանության ոլորտի բարեփոխումները առաջնահերթություն են․ ՆԳ նախարարի տեղակալ

Իրավունք

ՀՀ կառավարության համար ոստիկանության ոլորտի բարեփոխումները առաջնահերթություն են․ ՆԳ նախարարի տեղակալ

Հայաստանը դարձել է Նելսոն Մանդելայի կանոնների բարեկամների խմբի անդամ

Հայաստան

Հայաստանը դարձել է Նելսոն Մանդելայի կանոնների բարեկամների խմբի անդամ

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

Հայոց ցեղասպանություն

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն ընդունել է Ալբանիայի ԱԳՆ պատվիրակությանը

Պաշտոնական

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն ընդունել է Ալբանիայի ԱԳՆ պատվիրակությանը

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Չինաստանի դեսպանատանը կազմակերպվեց ընդունելություն հայաստանցի լրագրողների մասնակցությամբ

Չինաստան

Չինաստանի դեսպանատանը կազմակերպվեց ընդունելություն հայաստանցի լրագրողների մասնակցությամբ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Երևան քաղաքից 16 կմ հարավ երկրաշարժ է տեղի ունեցել

Հայաստան

Երևան քաղաքից 16 կմ հարավ երկրաշարժ է տեղի ունեցել

Հայաստանի և Ալբանիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի և Ալբանիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Մարզական կոչումներ՝ մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների

Սպորտ

Մարզական կոչումներ՝ մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում