Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Շառլ Ազնավուրը հանդես է եկել Եվրոպա ժամանող միգրանտներին օգնելու կոչով

Շառլ Ազնավուրը հանդես է եկել Եվրոպա ժամանող միգրանտներին օգնելու կոչով

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շառլ Ազնավուրը հանդես է եկել Եվրոպա ժամանող միգրանտներին օգնելու կոչով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, 91-ամյա երգիչն այս հայտարարությունն արել Է Agence France Presse-ին տված հարցազրույցում:

«Ես ծանր տառապանք եմ ապրում, երբ տեսնում եմ այդ մարդկանց բազմությունները, որոնք թափառում են իրենց երեխաների հետ միասին: Բարեբախտաբար, ես անձամբ չեմ ճաշակել նման վիճակի դառնությունները, բայց վստահ եմ, որ դրանք բաժին են հասել իմ ներգաղթյալ ծնողներին: Հարկավոր է հոգ տանել նրանց ապագայի մասին, բարելավել նրանց վիճակը»,- ասել է Ազնավուրը:

Այդ կապակցությամբ նա հիշեցրել է իր կողմից արդեն առաջադրված գաղափարի մասին, այն է՝ միգրանտներին բնակեցնել Ֆրանսիայի հեռավոր բնակավայրերում, փոքր քաղաքներում ու գյուղերում, որոնք գործնականում լքված են տեղի բնակիչների կողմից:

«Այդպիսով, այդ բնակավայրերը կհամալրվեն նոր ուժով: Այդ միգրանտների թվում կան ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդիկ՝ բժիշկներ, ավտոտեխնիկներ, հացթուխներ: Նրանց ջանքերը թույլ կտան այդ ավաններում վերաբացել դպրոցները, փոստային բաժանմունքները»,-նշել է աշխարհահռչակ շանսոնյեն:

Ազնավուրն ընդգծել է, որ այդօրինակ ծրագրի իրագործման դեպքում «Ֆրանսիան մատնացույց կանեն որպես օրինակելի երկիր»: «Ես միանգամայն վստահ եմ, որ հենց այդպես էլ պետք է վարվել»,- հավելել է Ֆրանսիայի ամենաանվանի հայը:

Նա չի բացառել, որ կմասնակցի մի խումբ երգիչների եւ կոմպոզիտորների կողմից այդ թեմայով ընդհանուր երգի ստեղծմանը, ինչպես դա եղավ 1989 թվականին, երբ նման երգ ստեղծվեց ուժգին երկրաշարժից տուժած Հայաստանին աջակցման ծրագրի շրջանակներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am