Պետբյուջեով ֆինանսավորվող ֆիլմերի 45 տոկոսը դեբյուտային նախագծերն են. Արա Խզմալյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ֆիլմարտադրությանը հատկացվող պետական բյուջեի շուրջ 45 տոկոսը տրամադրել է դեբյուտային ծրագրերին, ինչը վկայում է երիտասարդ ստեղծագործողների շրջանում պետական կառույցի հանդեպ վստահության մակարդակի բարձրացման մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

«Ես հուսադրված եմ կինոյի ոլորտի աշխատաոճով. կինոյի ոլորտի ներկայացուցիչները ոչ թե իրենց հատկացվող ֆինանսավորման ավելացման հարց դրեցին, այլ ինստիտուցիոնալ բարեփոխումների ճանապարհով գնացին ու բարձրացրին օրենքի նախագիծ ունենալու խնդիրը։ Կինոյի մասին օրենքի` այժմ երկու նախագիծ կա, որոնք պետք է համադրել ու մեկ փաթեթով մտնել Ազգային ժողով»,-ասաց փոխնախարարը։

Խզմալյանի խոսքով` կինոգործիչների ընտրած ճանապարհը պետք է օրինակելի լինի մյուս ոլորտի ներկայացուցիչների համար։ Փոխնախարարը նշեց նաև, որ հաջորդ տարի թվայնացման մասնագետներ կհյուրընկալվեն Հայաստանում: «Հայաստանը պետք է մշակի կինոժառանգության պահպանման ու դրա հանրայնացման ծրագիր»,-շեշտեց փոխնախարարը։

Հարցին, թե ի՞նչ է լինելու «Հայֆիլմ»-ի ճակատագիրը, Խզմալյանը պատասխանեց, որ այն չի կարող ունենալ այն անցյալը, որն ունեցել է։ «Աշխարհը վաղուց այլ ճանապարհով է գնում, և պետությունը չի զբաղվում կինոարտադրությամբ։ «Հայֆիլմ»-ի շենքն ու տարածքը պետք է առանձնացնենք «Հայֆիլմ» բրենդից»,-ընդգծեց նա:

Մեկ այլ հարցի, թե հնարավո՞ր է` ընկերության տարածքը սեփականաշնորհվի ու ոչ ֆիլմարտադրության համար օգտագործվի, Խզմալյանը պատասխանեց, որ ամեն ինչ հնարավոր է։

Հայերեն

Հութիները հայտարարել են Ադենում Սաուդյան Արաբիայի բանակի շտաբին հարվածելու մասին

Չի կարող լինել այնպես, որ երկաթուղին Ադրբեջանի համար աշխատի, Հայաստանի համար՝ ոչ. Միրզոյան

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծին

ԱԳՄԱ նախարարն առաջարկում է նոր Սահմանադրության շուրջ քննարկում ունենալ համազգային ձևաչափով

COP17. Մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավը ԱՄՆ կուղևորվի հոկտեմբերի 22-ին

Բուլղարիայում գնահատել են աշխատավայրերում ԱԲ-ի ներդրման հետ կապված վերափոխումները. BTA

Գիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան

Միրզոյանին մտահոգում է ԹՐԻՓՓ-ի իրականացման գործընթացների տևողությունը

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը