Մշակույթ

Վահագն Խաչատուրյանի աջակցությամբ անվանի փիլիսոփա Կարեն Սվասյանի գրադարանի արժեքավոր մասը փոխանցվել է Մատենադարանին

1 րոպեի ընթերցում

Վահագն Խաչատուրյանի աջակցությամբ անվանի փիլիսոփա Կարեն Սվասյանի գրադարանի արժեքավոր մասը փոխանցվել է Մատենադարանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի աջակցությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին է փոխանցվել անվանի փիլիսոփա, մշակութաբան, գրականագետ և թարգմանիչ Կարեն Սվասյանի գրադարանի և արխիվային հավաքածուի մի մասը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ներկայացնելով փիլիսոփայի գրադարանի արժեքավոր հավաքածուն, պատմել է, որ ընթացիկ տարվա ընթացքում այցելել է Կարեն Սվասյանի Բազելի բնակարան և նրա տիկնոջ՝ Անաիդա Սվասյան-Գալոյանի հետ, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի մասնակցությամբ ստորագրել են Մտադրությունների հուշագիր, որով փիլիսոփայի գրադարանը և արխիվային նյութերը նվիրաբերվել են Մատենադարանին։

Նա շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին և նախագահի աշխատակազմին՝ հավաքածուն Հայաստան տեղափոխելու գործում ցուցաբերած աջակցության համար։

Նշվում է, որ գրադարանի հատընտիր նմուշները ներկայումս ցուցադրված են Մատենադարանում։

Կարեն Սվասյանի գրադարանը ներառում է գերմանական դասական փիլիսոփայության կոթողային հրատարակություններ, եվրոպական փիլիսոփայության և գեղարվեստական գրականության հազվագյուտ նմուշներ, մշակութաբանական գրականության հարուստ հավաքածու:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում