Յուրի Ավետիսյանը շահավետ է համարում նախարար Արայիկ Հարությունյանի հետ դասախոսների հանդիպումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Արայիկ Հարությունյանի ու դասախոսների հետ հանդիպումը, քննարկումը ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը շահավետ է համարում: Ըստ նրա՝ դրա ապացույցներից մեկն այն է, որ աշխատանքային նախագծի վերաբերյալ ինչպես իրենց, այնպես էլ բուհի դիտարկումները, առաջարկությունները որոշ չափով հաշվի են առնվել: Դա վերաբերում է բուհերի համակարգի իրավական կառավարմանը:

« Նախատեսվում է դեկանների, ոչ թե նշանակում ռեկտորների կողմից, այլ ընտրություն: Դա լուրջ առաջընթաց քայլ է, ինչը կարող է հույս ներշնչել, որ հետո ձևավորվող ակադեմիական խորհուրդը, որը նախկինում կոչվում էր բուհերի գիտական խորհուրդ, իր քննարկումներում ավելի առարկայական կլինի՝ կապված Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաների պարտադիր կամ ոչ պարտադիր լինելու հարցի հետ: Ամեն դեպքում ես մնում եմ այն կարծիքին, որ Հայոց լեզվի դասավանդումը պետք է իրավունքի ուժով ամրապնդվի նոր օրենքում, գոնե առայժմ ամրապնդվի, մինչև մենք կունենանք բավարար չափով համակարգված հանրակրթություն: Այսինքն՝ ավագ դպրոցը կկատարի իր դերը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց նա:

Արդեն մի քանի օր է տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողները բողոքի ակցիա են անցկացնում Երևանում՝ իրենց դժգոհությունը հայտնելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Մասնավորապես, նրանք դեմ են բուհերում Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաների դասավանդման վերաբերյալ նոր առաջարկություններին:

Հայերեն

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփում

Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37,5 մլրդ դոլար. Պենտագոնը նոր ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից

«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը