Աբաշիձեն եւ Կարասինը Պրահայում կքննարկեն ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 28-ին Պրագայում կայանալիք հանդիպմանը Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն եւ ՌԴ-ի ներկայացուցիչ Գրիգորի Կարասինը պլանավորում են ի թիվս այլ հարցերի քննարկել երկրների միջեւ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է «Ռեզոնանսի» թերթը:

Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ուղիղ ավիահաղորդակցությունը կասեցված Է հուլիսի 8-ից: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նման որոշում Է ընդունել Թբիլիսիում հակառուսական ակցաների ֆոնին: Այդ ժամանակվանից Ռուսաստանից Վրաստան եւ հակառակ ուղղությամբ կարելի Է թռիչքներ կատարել միայն երրորդ երկրների միջոցով, բայց դա, բնականաբար, շատ ավելի թանկ Է նստում:

«Անշուշտ, մենք կխոսենք կասեցված թռիչքների մասին, եւ հանդիպումից հետո ավելի շատ տեղեկատվություն կունենանք այն մասին, թե ինչպիսին են ավիահաղորդակցության վերականգնման հեռանկարները, եւ ինչպես կարելի Է լուծել այդ խնդիրը»,-հայտարարել Է Աբաշիձեն հրատարակությանը տված հարցազրույցում:

Ինչպես նշել Է Աբաշիձեն, ինքը Կարասինի հետ չի հանդիպել հունիս ամսից, ուստի երկար դադարի ընթացքում կուտակվել են բազմաթիվ հարցեր: «Հանդիպումը մեկօրյա Է, եւ մենք հիմնականում կքննարկենք հարցեր, որոնք նախատեսված են Պրահայի ձեւաչափով: Դրանք առեւտրատնտեսական, տրանսպորտային եւ հումանիտար թեմաներն են: Տեսնենք՝ ինչ իրադրություն Է, որոնք են խնդիրները եւ ինչպիսին Է դինամիկան»,-հայտարարել Է Աբաշիձեն, հաղորդել Է Sputnik-ը:

Հայերեն Русский

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան