Նախարար Արայիկ Հարությունյանը Գիտությունների ակադեմիայի շուրջ բարձրացված աղմուկն իզուր է համարում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտությունների ազգային ակադեմիայի շուրջ բարձրացված աղմուկն իզուր է համարում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Մենք նպատակ ունենք կարծիքներ հավաքել այն աշխատանքային նախագծի վերաբերյալ, որը ներկայացրել ենք: Ներկայում փոփոխություններ են տեղի ունենում այդ նախագծում, որից հետո այն կդնենք մեծ քննարկման: Այնուհետև բոլոր դեմ և կողմ կարծիքները կքննարկենք, կտեսնենք, թե ով ինչ առաջարկ ունի: Ըստ դրա առաջ կգնանք: Ցավում եմ, որ ինֆորմացիոն բաց դաշտի պայմաններում վերցնում ենք կիսատ մի նախադասություն, կիսատ վերլուծություն, կարծիք, որը նախնական տարբերակի վերաբերյալ է, երկրորդ կողմի, այս դեպքում նախարարության կարծիքը չենք հարցնում, կռիվ ենք տալիս չեղած թեմաների հետ կապված»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում նշեց նախարար Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով, նախարարության առաջնահերթություններից է, որ գիտությունը վերադառնա համալսարան, քանի որ բուհերում հետազոտական հատվածները թույլ են: Օրենքի նախագիծը միտված է նրան, որ հետազոտական ինստիտուտների ու բուհերի կապը սերտացվի, ուսանողը ընդգրկված լինի հետազոտական գործունեության մեջ:

Շրջանառության մեջ դրված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագիծը հասարակական քննարկումների առիթ է դարձել: Այն նախատեսում է լուրջ բարեփոխումներ կրթության ոլորտում ամբողջությամբ: Ըստ մամուլի հրապարակումների՝ Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտները բուհերին միացնելու առաջարկ կա, ինչը միանշանակ չի ընդունվել:

Հայերեն

Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփում

Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37,5 մլրդ դոլար. Պենտագոնը նոր ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից

«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի