Հայաստանը կմասնակցի Սինգապուրի, Քաթարի և Ուզբեկստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ցուցահանդեսներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 2019 թվականի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին մասնակցելու է Սինգապուրում, Քաթարում և Ուզբեկստանում անցկացվող տեղեկատվական տեխնոլոգիաների ցուցահանդեսներին, իսկ 2020 թվականին՝ մոտ 20 նմանատիպ էքսպոյի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Սինգապուրի հետ մենք պայմանավորվածություն ունենք, և նոյեմբերի 11-13-ը տեղի է ունենալու ցուցահանդես, որտեղ Հայաստանն իր տաղավարն է ունենալու: Հայկական ընկերությունների հետ մենք կաշխատենք, որպեսզի դիմեն և հնարավորություն ստանան մասնակցելու այդ ցուցահանդեսին: Նույնատիպ նորարարական ցուցահանդես ունենալու ենք նաև Ուզբեկստանում՝ հոկտեմբերի 29-30-նն ընկած ժամանակահատվածում: Այս երկիրը մեր ընկերությունների համար լավ շուկա է»,- նշեց Արշակյանը և հավելեց, որ Քաթարում նույնպես նույն ժամանակահատվածում լինելու է ՏՏ ցուցահանդես, որին Հայաստանը նույնպես իր մասնակցությունը կունենա:

Նրա խոսքով՝ այդ ցուցահանդեսին Քաթարի կառավարությունն իր աջակցությունն է ցուցաբերելու Հայաստանին:

ՀՀ ԲՏԱ նախարարն ընդգծեց, որ 2020 թվականին Հայաստանն առնվազն 20 նմանատիպ միջոցառման է մասնակցելու:

«Արդեն իսկ պլանավորել ենք հայկական ընկերությունների հետ մասնակցել տարբեր տեսակի տեխնոլոգիական ցուցահանդեսների»,- ասաց Արշակյանը:

Նա նշեց, որ հիմնականում նպատակ ունեն Հայաստանը ներկայացնել որպես ՏՏ երկիր, և այդ բոլոր ընկերություններին հնարավորություն տալ ՝ նախարարության աջակցությամբ, քիչ ծախսերով կենտրոնացված վաճառք իրականացնել:

Հայերեն

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը և ևս յոթ իսլամական երկրներ դատապարտել են Իսրայելի քաղաքականությունը

Հայկական E-auto-ի՝ շուրջ $5 մլն ներդրումը. Երևանում բացվել է HONGQI-ի՝ տարածաշրջանում խոշորագույն կենտրոնը

Իրանը հայտարարել է, որ շարունակում է պաշտպանել Հորմուզի նեղուցը

Հայաստանում Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Ուզբեկստանի համագործակցությունը հասել է դաշնակցային հարաբերությունների մակարդակի

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել. 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին

«Կաթի համաշխարհային օր» միջոցառման hեղինակային իրավունքն արդեն Երեմյան ընկերությանն է

Մեկնարկել է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը վերականգնելու և արդիականացնելու նախագիծը

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը

Փեզեշքիանը կոչ է արել պատերազմն ավարտել հիմա, երբ Իրանն ուժեղ աշխարհաքաղաքական դիրքում է