Google-ը WCIT 2019-ի 15 տոմս կնվիրի Հայաստանի ուսանողներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WCIT 2019-ի հովանավոր «Google»-ը Երևանում անցկացվող տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի 15 տոմս կնվիրի հայաստանցի ուսանողներին: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) կրկնապատկում է այդ թիվը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում միջոցառման անցկացման վայրի նախապատրաստական աշխատանքներին հետևելիս լրագրողների հետ զրույցում հայտնեց միության նախագահ, «WCIT 2019» կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանը:

«ԱՏՁՄ-ն կարևորում է կրթությունն ու ՏՀՏ ոլորտի համար պրոֆեսիոնալ կադրերի պատրաստումը: Ավելի վաղ WCIT 2019-ի կազմակերպչական կոմիտեն մասնակցության 100 անվճար տոմս է շնորհել Հայաստանի համալսարանների լավագույն ուսանողներին, որոնց ներկայացրել են ՏՏ, ճարտարագիտություն և բնական գիտություններ դասավանդող համալսարանները»,-նշեց Ալեքսանդր Եսայանը:

30 անվճար տոմսերը կտրամադրվեն առաջին դիմողներին: Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 09:00-ին, WCIT 2019-ի՝ «Ֆեյսբուք»-ի էջում կհայտարարվի մրցույթի հայտը, որն անհրաժեշտ է լրացնել՝ նշելով անուն, ազգանուն, այլ տվյալներ, կցել անձնագրի և ուսանողի կարգավիճակը հաստատող փաստաթղթի պատճենները:

Դասախոսների, ուսանողների, ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների համար նույնպես մասնակցության բացառիկ հնարավորություն է սահմանվել:

WCIT 2019-ը Երևանում կանցկացվի հոկտեմբերի 6-9-ը: Հոկտեմբերի 6-ին Հանրապետության հրապարակում համաժողովի շրջանակում տեղի կունենա աննախադեպ համերգ: Իսկ հոկտեմբերի 7-ին արդեն մարզահամերգային համալիրում կկայանա համաժողովի բացումը:

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ