Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակը նշանավորվեց «Խոստովանում ենք» խորագրով համերգային ծրագրով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնը և Նաիրա Գյուրջինյանի «Jazzel» ստուդիայի սաները շնորհավորեցին հայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի հոբելյանը` նրան նվիրելով «Խոստովանում ենք» երաժշտական բեմադրությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգային երեկոն տեղի ունեցավ մայիսի 29-ին Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

«Համերգի միտքն առաջացել է դեռ անցյալ տարվա մայիսի 22-ից։ Այդ ժամանակից ի վեր սկսեցինք երգերի ընտրությունը, աշխատանքը սցենարի վրա, օգտվել ենք Շառլ Ազնավուրի հեղինակային գրքերից»,-նշեց «Jazzel»-ի գեղարվեստական ղեկավար Նաիրա Գյուրջինյանը:

Նրա խոսքով՝ «Jazzel» ստուդիայի «Only girls» և «Fresh» խմբերը երգերը կատարելու են ֆրանսերեն, բայց դրանք թարգմանվել են հայերեն, որ երգիչներն իմաստն ամբողջությամբ հասկանան, քանի որ Ազնավուրի ամեն մի երգը հետաքրքիր պատմություն է։ Գյուրջինյանը շեշտեց, որ մեկ տարվա ընթացքում երգիչները մարդկային առումով շատ են հասունացել։ «Համոզված եմ, որ երիտասարդ սերունդն ավելին ունի ասելու, քան բազմաթիվ կայացած արտիստներ»-ասաց նա։

Անդրադառնալով այն հարցին, թե երբ է առաջին անգամ լսել Ազնավուրի երգերը՝ Գյուրջինյանը նշեց, որ իր ծնողներն էին լսում Ազնավուր, սակայն նրա ստեղծագործությունների խորությունը ընկալել է ավելի ուշ։ «Երբ սպասում էի առաջնեկիս, մտա մի խանութ, որտեղ Ազնավուրի երգերն էին հնչում։ Ես քարացա. ասես թևեր առա։ Խնդրեցի վաճառողին ձայնասկավառակը մեկ օրով տալ ինձ վերադարձնելու պայմանով։ Նա ինձ նվիրեց սկավառակը՝ ասելով, որ այն իմ և բալիկիս համար է»-պատմեց Գյուրջինյանը։

Համերգին հնչեցին Ազնավուրի հանրահայտ ստեղծագործությունները, որոնք սիրված են ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր ծագերում։ Ծրագրի վերջում մասնակիցները ներկայացրեցին Ազնավուրի հիշատակին նվիրված երգի պրեմիերան, որի երաժշտության հեղինակը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նաիրա Գյուրջինյանն է, իսկ խոսքերը գրել է Դոնարա Փայտարյանը:

Երեկոյին ներկա էր Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, որը բեմ բարձրացավ և ասաց, որ եթե հայրը ներկա լիներ, անպատճառ կհավաներ համերգը։

Հայերեն

Ավտոմեքենաների ապահովագրավճարներն ու հատուցման չափերն անցած տարի աճել են

Թուրքիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատում երկու հանցագործների արտահանձնման գործում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը

Հրանտ Դինքի հիշատակը հարգել են այնտեղ, որտեղ նա սպանվել է 18 տարի առաջ

Շախմատի առաջնություններում կայացել են 6-րդ տուրի պարտիաները

Կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձ Հայաստանից արտահանձնվել է Թուրքիա. ՀՀ ԱԳՆ

Վրացական իշխող կուսակցության պատգամավորը հայտարարել է, որ ընդդիմությունը ցանկանում է չեղարկել Guns N'Roses-ի համերգը

Մայր Տաճարում աղոթք է կատարվել Բաքվում պահվող հայ գերիների համար

Դոնալդ Թրամփը ողջունել է  ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը

ԱՄՆ-ում TikTok-ն անհասանելի է դարձել օգտատերերին

Վրաստանում մի խումբ ցուցարարներ են ձերբակալվել իրավապահների պահանջին չենթարկվելու համար