Սպիտակ տունը եւ Կրեմլը հարաբերությունների վերաբեռնման հնարավորություն են տեսնում. The Washington Post

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիում ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ Ռուսաստանի ղեկավարության բանակցությունների արդյունքը դարձավ այն, որ երկու կողմերն Էլ մնացին իրենց կարծիքներին, սակայն ամերիկյան դիվանագիտության ղեկավարի այդ ուղեւորությունը Վաշինգտոնի վարչակազմի լուրջ փորձն Է՝ վերաբեռնում սկսելու երկու երկրների հարաբերություններում: Մայիսի 14-ին The Washington Post թերթն այսպես Է մեկնաբանել ԱՄՆ-ի պետքարտուղարի բանակցությունները ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի եւ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իրանի, Վենեսուելայի եւ ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի միջամտության հարցերի շուրջը Փոմպեոն եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը համատեղ մամուլի ասուլիսում խիստ հակադիր դիրքեր բռնեցին: Չնայած դրան, Փոմպեոյի առաջին ուղեւորությունը Ռուսաստան նախագահ Թրամփի վարչակազմի նոր լուրջ փորձն Է՝ իր համար նոր նեցուկ գտնելու համաշխարհային ասպարեզում քաղաքական տեսակետից ամենավտանգավոր հարաբերություններում»,- համոզված Է հրատարակությունը:

«Թրամփը տակավին նախընտրական արշավի ժամանակներից հնչեցնում Էր գլոբալ մարտահրավերների հարցում Ռուսաստանի հետ համագործակցելու ցանկությունը, բայց նա այդպես Էլ գործնականում չիրականացրեց այդ ցանկությունն ուժգին քաղաքական դիմադրության պատճառով: Այժմ, երբ ավարտվել Է ընտրություններին Ռուսաստանի միջամտության կապակցությամբ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննությունը, Սպիտակ տունը եւ Կրեմլը հնարավորություն են տեսնում հարաբերությունների վերաբեռնման համար»,- նշում Է հրատարակությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Պապոյանը ՀՀ-ում ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանումների ընդլայնման հարցերը

Կոստանյանը հանդիպել է Եվրահանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրենի հետ

Քննարկվել են ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի շրջանակում առողջապահության ոլորտում բարեփոխումներն ու առկա խնդիրները

Միգրացիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ ՀՀ մի շարք բնակավայրերում կառուցվում են սպասարկման նոր գրասենյակներ

Կոստանյանը և Եվրահանձնաժողովի նախագահի խորհրդականը կարևորել են բարձրաստիճան շփումները առկա օրակարգերի առաջմղման համատեքստում

ՀՀ ԱԳ փոխնախարարը կարևորել է տարածաշրջանային կապակցվածության զարգացումն ու այդ համատեքստում հարևան երկրների հետ երկխոսությունը

Մեկնարկել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների նոր փուլը

Ռուբինյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում արտաքին միջամտությանը

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ծրագրի առաջին փուլին մասնակցել է 120 սփյուռքահայ պատանի