Ռուսաստանը զանգվածային զորահավաք չի պլանավորում. ՄԱԿ-ում ՌԴ դեսպան
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը չի պլանավորում զանգվածային զորահավաք անցկացնել, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
«Այս պահին մեզ զանգվածային զորահավաք պետք չէ: Որքանով ես գիտեմ, այն ո՛չ պլանավորված է, ո՛չ էլ սպասվում է», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Նա նաև հերքել է այն հաղորդագրությունները, որ ռուսաստանցի տղամարդիկ զանգվածային կերպով հեռանում են արտերկիր:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ըստ հետախուզական տվյալների՝ Ռուսաստանը սեպտեմբերին նախատեսված խորհրդարանական ընտրություններից հետո պատրաստվում է զորահավաքի։