Ռուսաստան

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

1 րոպեի ընթերցում

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Օզոնի լոգիստիկ կենտրոնը Սամարայի մարզում հրդեհվել է օգոստոսի 22-ին՝ Ուկրաինայի զինված ուժերի  անօդաչու թռչող սարքի  հարձակման հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը։

«Այսօր Սամարայի մարզում Օզոնի լոգիստիկ կենտրոնը վնասվել է ԱԹՍ հարձակման հետևանքով՝ պահեստում հրդեհ է բռնկվել։ Բոլոր համակարգերը բնականոն աշխատել են, և մենք րոպեների ընթացքում տարհանել ենք ավելի քան 500 աշխատակցի։ Սակայն, ցավոք, կան զոհեր»,-ասվում է ընկերության Telegram ալիքում հրապարակված գրառման մեջ։

Ընկերությունը պարզաբանել է, որ օբյեկտի գործունեությունը անորոշ ժամանակով դադարեցվել է։ Պահեստով անցնող լոգիստիկ երթուղիները չեղարկվել են։ Արտադրանքի հոսքերը կվերաբաշխվեն ցանցային այլ օբյեկտների միջև։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում