Միացյալ Նահանգներ

ՌԴ-ն և ԱՄՆ-ն շարունակում են ակտիվ աշխատանքը վարչակազմերի և հատուկ ծառայությունների գծով. Ռյաբկով

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն և ԱՄՆ-ն շարունակում են ակտիվ աշխատանքը վարչակազմերի և հատուկ ծառայությունների գծով. Ռյաբկով

Մոսկվան և Վաշինգտոնը շարունակում են ակտիվ աշխատանքը երկու երկրների վարչակազմերի և հատուկ ծառայությունների գծով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով շփումը ռուս-ամերիկյան ավելի լայն փոխգործակցության բաղադրիչներից մեկն է։ Ամերիկյան կողմի հետ ակտիվ աշխատանքը շարունակվում է համակարգված հիմունքներով՝ վարչակազմերի, ինչպես նաև հատուկ ծառայությունների գծով», - ասել է նա News.ru հարթակի հետ հարցազրույցում։

Ռյաբկովը նշել է, որ «սերտ կապերը պահպանվում են Վաշինգտոնում մեր դիվանագիտական ​​ներկայացուցչության կողմից»։

«Իհարկե, մենք մշտապես պրագմատիկ լուծումներ և շփման կետեր ենք փնտրում այնտեղ, որտեղ դա համապատասխանում է մեր երկրի ազգային շահերին», - ասել է Ռուսաստանի բարձրաստիճան դիվանագետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում