Իրան

Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է Իրանին աջակցող երկրների դեմ միջոցներ կիրառելու ԱՄՆ սպառնալիքները

2 րոպեի ընթերցում

Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է Իրանին աջակցող երկրների դեմ միջոցներ կիրառելու ԱՄՆ սպառնալիքները

Չինաստանի իշխանություններն անօրինական են համարում Վաշինգտոնի կողմից միակողմանի միջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք աջակցություն են ցուցաբերում Իրանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հայտարարությունն Իրանին աջակցող երկրների վրա ճնշումն ուժեղացնելու մասին։

«Ես կցանկանայի կրկին հայտարարել, որ Չինաստանը դեմ է անօրինական միակողմանի պատժամիջոցներին, որոնք հիմք չունեն միջազգային իրավունքի առումով և չեն արժանացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությանը», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ինչպես պարզաբանել է չինացի դիվանագետը, Պեկինը «բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է անում գործել պատասխանատու, խնդիրները լուծել քաղաքական և դիվանագիտական ​​մեթոդներով»։ Նա նշել է, որ պատժամիջոցները և ռազմական ճնշումը «չեն նպաստում խնդիրների կարգավորմանն, այլ միայն սրում են լարվածությունը»։

Լին Ցզյանը նաև ընդգծել է, որ էսկալացիան «չի համապատասխանում կողմերից որևէ մեկի շահերին»։

Օգոստոսի 20-ին Բեսենթը հայտարարել էր Իրանի նկատմամբ «պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները» սահմանելու պլանների մասին՝ նշելով, որ եթե որևէ երկիր շարունակի բիզնես վարել Իրանի հետ, գումար փոխանցել, նավթ գնել, ապա ԱՄՆ ֆինանսների նախարարությունը և կառավարությունն իրենց ողջ հզորությունն ու ուժը կուղղեն նրանց դեմ։ «Դուք կա՛մ մեզ հետ եք, կա՛մ մեր դեմ», - նշել էր նա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում