Չինաստան

Չինաստանը հայտարարել է Կուբային վճռականորեն աջակցելու մասին

1 րոպեի ընթերցում

Չինաստանը հայտարարել է Կուբային վճռականորեն աջակցելու մասին

Չինաստանի իշխանություններն աջակցություն ցույց կտան  Կուբային՝ անկախ միջազգային իրադրության փոփոխություններից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։

«Անկախ միջազգային իրադրության փոփոխություններից՝ Չինաստանը, ինչպես և նախկինում, վճռականորեն կաջակցի Կուբային՝ սոցիալիստական ​​զարգացման ուղու որոնման հարցում, որը համապատասխանում է նրա ազգային առանձնահատկությանը,  հաստատակամորեն կօժանդակի Կուբայի՝պետական  ինքնիշխանության պաշտպանության և արտաքին միջամտության դիմակայման ջանքերին»,- ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 66-ամյակը։

Ինչպես նշել է չինացի դիվանագետը, Չինաստանի և Կուբայի ժողովուրդների միջև բարեկամությունը փոխանցվում է սերնդեսերունդ։ «Վերջին տարիներին՝ երկու պետությունների առաջնորդների ռազմավարական ղեկավարությամբ միասնական ճակատագրով չին-կուբայական ընկերակցության կառուցումը   շարունակել է խորանալ և թափ հավաքել», - հավելել է նա։

Չինաստանը և Կուբան դիվանագիտական ​​հարաբերություններ են հաստատել 1960 թվականի սեպտեմբերի 28-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում