Չինաստանի և ԱՄՆ-ի զինված ուժերը նախատեսում են ստորագրել ճգնաժամերի կանխարգելման հուշագիր
1 րոպեի ընթերցում

Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ ԱՄՆ կատարած այցի ընթացքում Չինաստանի և ԱՄՆ-ի զինված ուժերը համաձայնության են եկել շուտով հուշագիր ստորագրել ճգնաժամերի կանխարգելման վերաբերյալ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հաղորդել է Xinhua-ն։
«Չինաստանի և ԱՄՆ-ի զինված ուժերը համաձայնել են հնարավորինս շուտ ստորագրել փոխըմբռնման հուշագիր՝ կապերը ամրապնդելու և ճգնաժամային իրավիճակները կանխելու համար, ինչպես նաև շարունակելու համագործակցությունը Չինաստանում (Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ) մարտերում անհետ կորած ամերիկացի զինծառայողների մասունքների որոնման գործում», - ասվում է հայտարարության մեջ։
Կարդացեք հոդվածը` Русский