Աշխարհ

Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն

1 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն

ԱՄՆ հետախուզական համայնքը գնահատում է, որ Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման ծրագիր սկսելու հնարավորությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ The Washington Post-ը հայտնում է, որ այս գնահատականը ներառված է ԱՄՆ Կոնգրեսին ներկայացված գաղտնի փաստաթղթերում։ Պարբերականի աղբյուրները ԱՄՆ պաշտոնյաներ են, որոնք խոսել են անանունության պայմանով։

Գնահատականը Կոնգրեսին է ներկայացվել ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև քաղաքացիական միջուկային համագործակցության համաձայնագրի ուսումնասիրման շրջանակում։ Հուլիսին ստորագրված համաձայնագիրը ամերիկյան ընկերություններին թույլ է տալիս Սաուդյան Արաբիայում տասնյակ միլիարդավոր դոլարների միջուկային էներգետիկ նախագծեր իրականացնել։

Համաձայնագրով ուրանի հարստացման մակարդակը սկզբում սահմանափակվում է 5 տոկոսից ցածր ցուցանիշով։ Սակայն լրացուցիչ ուսումնասիրությունից և գրավոր համաձայնությունից հետո այն կարող է բարձրացվել մինչև 20 տոկոս։ Այդ մակարդակը դեռևս զենքի համար անհրաժեշտ հարստացման աստիճան չէ, սակայն դրանից զենքային մակարդակի հասնելը զգալիորեն ավելի արագ է։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում