Միացյալ Նահանգներ

ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը Նյու Յորքում կհանդիպի ԱՄՆ պաշտոնյաների հետ

1 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը Նյու Յորքում կհանդիպի ԱՄՆ պաշտոնյաների հետ

Ռուսաստանի նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը ժամանել է Նյու Յորք՝ բանակցությունների հերթական փուլին մասնակցելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իր թղթակցին։ Բանակցությունների մասնակիցների և հանդիպումների ժամանակացույցի մասին պաշտոնական մանրամասներ չեն հրապարակվել։

Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Դմիտրիևը Նյու Յորքում հանդիպումներ է ունենալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի, Ջարեդ Քուշների և ամերիկյան վարչակազմի այլ ներկայացուցիչների հետ։ 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում