Իրան

Իրանը ԱՄՆ-ին է փոխանցել Հորմուզի նեղուցով նավարկությունը վերականգնելու յոթօրյա ծրագիր

1 րոպեի ընթերցում

Իրանը ԱՄՆ-ին է փոխանցել Հորմուզի նեղուցով նավարկությունը վերականգնելու յոթօրյա ծրագիր

Իրանը միջնորդների միջոցով Միացյալ Նահանգներին է ներկայացրել յոթօրյա ծրագիր, որը նախատեսում է Հորմուզի նեղուցով բնականոն նավարկության վերականգնում և Թեհրանի ու Վաշինգտոնի միջև բանակցությունների վերսկսում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Արաղչին ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսում նշել է, որ ծրագրի իրականացման ժամկետը կսկսվի Միացյալ Նահանգների համաձայնությունից հետո։

«Մենք միջնորդների միջոցով Միացյալ Նահանգներին ծրագիր ենք ներկայացրել, որի համաձայն՝ որոշակի պայմանների կատարման դեպքում Հորմուզի նեղուցը յոթ օրվա ավարտին կբացվի, իսկ բանակցությունները կվերսկսվեն։ Յոթօրյա ժամկետը կսկսվի այն պահից, երբ Միացյալ Նահանգներն ընդունի այս ծրագիրը»,- ասել է Արաղչին։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնից ակնկալվող գործողությունները հնարավոր է իրականացնել չորսից հինգ օրվա ընթացքում։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում