Իրան

Լավրովը և Արաղչին նշել են, որ  իրանական ճգնաժամի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

1 րոպեի ընթերցում

Լավրովը և Արաղչին նշել են, որ  իրանական ճգնաժամի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նրա իրանցի պաշտոնակից Աբբաս Արաղչին ընդգծել են, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հրահրված ճգնաժամի դիվանագիտական ​​կարգավորումն այլընտրանք չունի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ՝ նվիրված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակում կայացած հանդիպման արդյունքներին։

«Քննարկվել են տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրներ՝ շեշտը դնելով Իրանի շուրջ իրադրության զարգացման վրա։ Ընդգծվել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի անօրինական գործողությունների հետևանքով առաջացած ճգնաժամի դիվանագիտական ​​կարգավորումն այլընտրանք չունի», - նշել են ՌԴ դիվանագիտական գերատեսչությունում։

Զրուցակիցները նաև անդրադարձել են երկկողմ համաձայնությունների իրականացմանը, որոնք ձեռք են բերվել  սեպտեմբերի 1-ին Բիշքեկում նախագահների հանդիպման արդյունքներով։

«Նախարարները ստուգել են տարբեր մակարդակներով ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցը»,- հավելել են ՌԴ ԱԳՆ-ում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում