Յակուտիայի Էլգայի ածխի հանքավայրում պայթյունի հետևանքով մի քանի մարդ է զոհվել
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Սախայի Հանրապետության՝ Յակուտիայի Էլգայի ածխի հանքավայրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մի քանի մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Յակուտիայի դատախազությունը հայտնել է, որ սեպտեմբերի 26-ին պահուստային պոմպակայանում եռակցման աշխատանքների ժամանակ պայթյուն է տեղի ունեցել։
«Միջադեպի հետևանքով կան զոհեր։ Դեպքի հանգամանքները պարզվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ բռնկման հետևանքով մի քանի մարդ է զոհվել։ Դեպքի վայրում աշխատում են քննիչներն ու քրեագետները։
Հարուցվել է քրեական գործ՝ շինարարական և այլ աշխատանքների իրականացման ընթացքում անվտանգության կանոնները խախտելու և անզգուշությամբ երկու կամ ավելի մարդու մահ պատճառելու հոդվածով։