Մոլդովայում 60 օրով արտակարգ դրություն է սահմանվել էներգետիկ և հիդրոլոգիական ոլորտներում
1 րոպեի ընթերցում

Մոլդովայում սեպտեմբերի 26-ից ուժի մեջ է մտել էներգետիկ և հիդրոլոգիական ոլորտներում հայտարարված 60-օրյա արտակարգ դրությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վկայակոչելով Մոլդովայի կառավարության հաղորդագրությունը՝ համապատասխան որոշումը երկրի խորհրդարանն ընդունել է սեպտեմբերի 22-ին։ Արտակարգ դրությունը կանխարգելիչ բնույթ ունի և պայմանավորված է ցուրտ եղանակային շրջանին ընդառաջ էներգետիկ ու ջրամատակարարման մի քանի ռիսկերի միաժամանակյա աճով։
Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանը ընդգծել է, որ իշխանություններին անհրաժեշտ են հնարավոր ճգնաժամին արագ արձագանքելու գործիքներ։
Կառավարության տվյալներով՝ երկիրը ցուրտ եղանակային շրջանի համար արդեն պայմանագրերով ապահովել է անհրաժեշտ բնական գազի ավելի քան 90 տոկոսը, սակայն վերջնական գինը կախված է եվրոպական շուկայում հետագա զարգացումներից։
Միաժամանակ Մոլդովան ջրի խիստ պակաս է արձանագրել Դնեստր և Պրուտ գետերում։ Ուկրաինայի տարածքում գտնվող Նովոդնեստրովսկի ջրամբար վերջին շաբաթներին վայրկյանում միջինը շուրջ 22 խորանարդ մետր ջուր է մուտք գործել, մինչդեռ անհրաժեշտ է առնվազն 60 խորանարդ մետր։