ԱՄՆ նախագահը կողմ է արտահայտվել զենքի վերահսկման եռակողմ բանակցություններին
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել եռակողմ բանակցություններ սկսել զենքի վերահսկման վերաբերյալ՝ Մոսկվայի, Պեկինի և Վաշինգտոնի մասնակցությամբ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Նախագահը կոչ է արել անցկացնել եռակողմ բանակցություններ սպառազինությունների վերահսկման վերաբերյալ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Չինաստանի միջև», - ասվում է տեքստում։
Սի Ծինփինը սեպտեմբերի 24-25-ը պետական այցով գտնվել է Միացյալ Նահանգներում։ Ավելի վաղ Թրամփը բարձր է գնահատել Չինաստանի նախագահի հետ Վաշինգտոնում ունեցած իր բանակցությունները և հայտարարել հետագա երկկողմ հանդիպումների մասին՝ նոյեմբերին Չինաստանում և դեկտեմբերին Մայամիում կայանալիք G20 գագաթնաժողովում։