Իրան

Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում

2 րոպեի ընթերցում

Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում

Իրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն իրենց միջև առկա հակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։

«Միացյալ Նահանգների և Իրանի միջև հակամարտությունը չի համապատասխանում երկու կողմերի և միջազգային հանրության ընդհանուր շահերին», - ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ։ Դիվանագետը նշել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը պետք է «հետևեն խաղաղ ուղուն, վեճերը կարգավորեն երկխոսության և բանակցությունների միջոցով, աջակցեն խաղաղության ու կայունության արագ վերականգնմանը Պարսից ծոցի տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում»։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ պատերազմ են սկսել փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է մարտական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Սակայն հուլիսի 8-ի գիշերն ԱՄՆ-ն վերսկսել է լայնածավալ հարվածներն Իրանի դեմ։ Այնուհետև ԱՄՆ վարչակազմը հայտարարել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական ուժի կիրառումը դադարեցնելու և պատժամիջոցների միջոցով երկիրը տնտեսապես ճնշելու փորձերին անցնելու մասին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում