Միացյալ Նահանգներ

Չինաստանից երկու հսկա պանդա է ժամանել Ատլանտայի կենդանաբանական այգի

2 րոպեի ընթերցում

Չինաստանից երկու հսկա պանդա է ժամանել Ատլանտայի կենդանաբանական այգի

Չինաստանի կառավարության կողմից «պանդաների դիվանագիտության» ավանդույթի շրջանակում վարձակալությամբ Միացյալ Նահանգներին տրամադրված երկու հսկա պանդաները հասել են ԱՄՆ Ատլանտայի կենդանաբանական այգի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է CNN-ը։

Պանդաները՝ Փին Փին անունով արուն և Ֆու Շուան անունով էգը, սեպտեմբերի 27-ին Չինաստանի Չենդու քաղաքից FedEx-ի չվերթով ժամանել են Ատլանտա։ Նրանք վերջին երկու տարվա ընթացքում ԱՄՆ ժամանած պանդաների երրորդ զույգն են։ Նրանց ժամանումը մեծ հետաքրքրություն է առաջացրել, քանի որ ԱՄՆ-ի կենդանաբանական այգիներում հսկա պանդաների այժմ բավական հազվադեպ կարելի է հանդիպել։

«Մենք անչափ ուրախ ենք ողջունելու Փին Փինին և Ֆու Շուանին և անհամբերությամբ սպասում ենք առաջիկա շաբաթներին այդ ուրախությունը մեր անդամների, այցելուների, քաղաքի և համայնքի հետ կիսելուն»,- հայտարարել է Ատլանտայի կենդանաբանական այգու տնօրեն Ռեյմոնդ Բ. Քինգը։

Այցելուները դեռ որոշ ժամանակ չեն կարողանա տեսնել նոր հյուրերին։ Կենդանաբանական այգու տվյալներով՝ պանդաները մոտ մեկ ամիս կանցկացնեն կարանտինում։

Պանդաների ժամանման մասին Վաշինգտոն կատարած պետական այցի ժամանակ Սպիտակ տանը հայտարարել էր Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

 

2024 թվականին Ատլանտայի կենդանաբանական այգին Չինաստան էր վերադարձրել իր չորս պանդաներին, որոնք այնտեղ ապրել էին 25 տարի։ Դրանով ավարտվել էր կենդանաբանական այգու և Չինաստանի միջև կնքված 25-ամյա համաձայնագիրը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում