Աշխարհ

Ճապոնական նոր հրթիռներն առաջին անգամ կմասնակցեն ԱՄՆ-ի հետ զորավարժություններին. Kyodo

1 րոպեի ընթերցում

Ճապոնական նոր հրթիռներն առաջին անգամ կմասնակցեն ԱՄՆ-ի հետ զորավարժություններին. Kyodo

Ճապոնական նոր Type-25 հրթիռները, որոնց հեռահարությունը մոտ հազար կիլոմետր է, առաջին անգամ կցուցադրվեն ԱՄՆ-ի և Ճապոնիայի զինված ուժերի՝ հոկտեմբերին կայանալիք Keen Sword համատեղ զորավարժությունների ընթացքում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է ճապոնական Kyodo լրատվական գործակալությունը:

Զորավարժությունների ստույգ ժամկետները և դրանց անցկացման կոնկրետ վայրերը կհայտարարվեն ավելի ուշ։ Զորավարժություններն անցկացվում են երկու տարին մեկ անգամ։

2026 թվականի մարտին Type-25 ցամաքային տեղակայման շարժական հրթիռային համակարգերն առաջին անգամ մշտական հիմունքներով տեղակայվել են Կենգուն ռազմակայանում՝ հարավարևմտյան Կյուսյու կղզու Կումամոտո պրեֆեկտուրայում։

Keen Sword զորավարժությունների շրջանակում դրանք տեղափոխվելու են նույն տարածաշրջանում գտնվող զորավարժությունների տարածք։ Ամերիկացի և ճապոնացի զինվորականները կփորձարկեն նման սպառազինության կիրառման ժամանակ փոխգործակցությունն ու թիրախավորման գործընթացը, սակայն հրթիռների իրական արձակումներ չեն իրականացվի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում