Աշխարհ

Ճապոնիայում թայֆունի զոհերի թիվը հասել է 10-ի

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայում թայֆունի զոհերի թիվը հասել է 10-ի

Ճապոնիային պատուհասած «Դուձյուան» թայֆունի զոհերի թիվը հասել է 10-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է EFE գործակալությունը։

Վերջին տվյալների համաձայն՝ ևս չորս մարդ անհետ կորած է, 28 մարդ վնասվածքներ է ստացել։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Սեպտեմբերի 22-ին հաղորդվել էր տարերքի հետևանքով չորս զոհի մասին։

Առավել շատ տուժել են Չիբայի և Կանագավայի պրեֆեկտուրաները։ Թայֆունն ուղեկցվել է հորդառատ անձրևներով և քամու ուժգին պոռթկումներով, ինչի հետևանքով սկսվել են սողանքներ։ Առանձին շրջաններում 48 ժամվա ընթացքում 800 մմ-ից ավելի տեղումներ են գրանցվել։

Շուրջ 700 շինություն ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերվել է։

Հզոր թայֆունը Ճապոնիայում մոլեգնել է շաբաթվա սկզբին։ Ներկա դրությամբ «Դուձյուան»-ը հեռացել է Խաղաղ օվկիանոսի կողմը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում