Զելենսկին կարող է գալ Մոսկվա, եթե ցանկանում է հանդիպել Պուտինի հետ. Պեսկով
1 րոպեի ընթերցում

Կրեմլի դիրքորոշումն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպման վերաբերյալ մնում է անփոփոխ․Ուկրաինայի ղեկավարը կարող է գալ Մոսկվա, եթե ցանկանում է շփումներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ինչ վերաբերում է Պուտինի հանդիպմանը Զելենսկու հետ, այստեղ մեր դիրքորոշումը լավ հայտնի է։ Պուտինն ասել է, որ Զելենսկին, եթե ցանկանում է, կարող է գալ Մոսկվա։ Անվտանգության երաշխիքներ նրան կտրամադրվեն։ Եվ նա շատ լավ գիտի, թե ինչ որոշումներ պետք է կայացվեն», - Կրեմլի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։
Միևնույն ժամանակ Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպում անցկացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, սակայն ոչ մի կոնկրետ պայմանավորվածություն չկա նման անմիջական շփումների հնարավոր ժամկետների վերաբերյալ։
«Նախագահներ Պուտինն ու Թրամփն իրոք իրենց հեռախոսազրույցներում միշտ ընդգծում են պատրաստակամությունն անհրաժեշտության դեպքում ժամանակի ընթացքում ևս մեկ հանդիպում անցկացնել»,- հիշեցրել է Պեսկովը: