Ռուսաստան

Ճապոնիայի վարչապետը ՄԱԿ-ում հայտարարել է, որ մտահոգված է Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի համագործակցությամբ

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայի վարչապետը ՄԱԿ-ում հայտարարել է, որ մտահոգված է Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի համագործակցությամբ

Ռազմական ոլորտում ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի համագործակցությունը Տոկիոյի մտահոգությունն է առաջացնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում իր ելույթում։

«Կան մտավախություններ Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ռազմական համագործակցության միջոցով միջուկային ու հրթիռային տեխնոլոգիաների տարածման կապակցությամբ», - նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Ճապոնիայի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ իր կարծիքով՝ աշխարհի մի մասում անվտանգության խնդիրները կարող են ազդել նաև նրանից հեռու գտնվող տարածաշրջանների վրա։

«Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգությունը և Եվրատլանտյան տարածաշրջանի անվտանգությունը փոխկապակցված են», - նշել է նա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում