Եվրոպա

Ռումինիայի նախագահը հայտարարել է, որ շահագրգռված է ամերիկյան զորքերի տեղակայմամբ

1 րոպեի ընթերցում

Ռումինիայի նախագահը հայտարարել է, որ շահագրգռված է ամերիկյան զորքերի տեղակայմամբ

Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը հայտարարել է, որ շահագրգռված է երկրի տարածքում ամերիկյան զինվորների տեղակայմամբ, քանի որ, նրա խոսքով, դա շահավետ է երկու երկրների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է ամերիկյան SiriusXM ռադիոկայանի եթերում:

«Մենք շատ ենք ցանկանում ամերիկացի զինվորներ տեսնել մեր տարածքում։ Դա շատ շահավետ կլիներ երկու երկրների համար, քանի որ մենք շատ մոտ ենք գտնվում Մերձավոր Արևելքին ու միջերկրածովյան տարածաշրջանին», - ասել է Դանը։

Նրա խոսքով՝ երկրներն արդեն ունեն ռազմական համագործակցություն. ռումինական ռազմակայաններն ԱՄՆ-ի ինքնաթիռների կողմից օգտագործվել են լրալցավորման և պաշտպանական սարքավորումների տեղակայման համար, սակայն նախագահը կարծում է, որ այդ գործընկերությունը կարելի է զարգացնել։

«Մենք ցանկանում ենք, որ ավելի շատ ամերիկյան ընկերություններ ներդրումներ կատարեն Ռումինիայում։ Մենք ունենք պայմաններ, գիտության ու տեխնիկայի բնագավառում կրթված մարդիկ, մենք լավ ներուժ ունենք էներգետիկայի ոլորտում», - հավելել է Դանը։

Ներկայում Ռումինիայում գտնվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ավելի քան 5500 զինվոր, որոնցից մոտավորապես 1500-ն ամերիկացիներ են։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում