Աշխարհ

Հյուսիսային Կորեան նոր սպառազինության փորձարկում է անցկացրել

1 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեան նոր սպառազինության փորձարկում է անցկացրել

ԿԺԴՀ-ի հրթիռաշինության գլխավոր վարչությունը հաջողությամբ փորձարկել է նոր մարտական ​​համակարգ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (ԿԿԼԳ):

Հրապարակման համաձայն՝ փորձարկումն անցկացվել է կիրակի օրը՝ սեպտեմբերի 20-ին. դրա ընթացքին հետևել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։

«Կիմ Չեն Ընն այդ փորձարկումը որակել է պաշտպանական ոլորտում գերժամանակակից տեխնիկական ներուժի անհերքելի ցուցադրություն և զինված ուժերի արդիականացման նկատելի նորացում՝ ընդգծելով, որ դա անհաղթահարելի ուժ է՝ բառի բուն իմաստով», - նշել է ԿԿԼԳ-ն։

Գործակալությունը նշում է, որ փորձարկվել է նորագույն մարտական ​​համակարգ: Դրա հետ մեկտեղ փորձարկված սպառազինության տեսակն ու բնութագրերը չեն հրապարակվում։

Սեպտեմբերի 20-ին Yonhap գործակալությունը, վկայակոչելով Հարավային Կորեայի զինվորական հրամանատարությանը, հաղորդել էր Ճապոնական ծովի ուղղությամբ հյուսիսկորեական հրթիռային արձակումների մասին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում